Home | Sitemap| Link Directory |Set as homepage | Add to favorites
  Search the Site     » Advanced Search

Sections
Archive
Su Mo Tu We Th Fr Sa
1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Syndication
Newsletter
Poll: Դուք սոցիալ–տնտեսական վիճ
Այո, որոշակի բարելավում կա
Ընդհակառակը, ավելի է վատացել
Ոչինչ չի փոխվել

Republic of Armenia

All Anout Armenia

PHOTO GALERY

 



Կոպենհագենյան հավաքը վերջապես ավարտվեց. մասնակիցներն արդյունքներից դժգոհ են

Dec 19,2009 by Tert.am

image

Կոպենհագենում հինգ պետություններ համաձայնության են եկել գլոբալ տաքացման դեմ պայքարի շուրջ։ Դրանց թվում են այն երկրները, որոնք բոլորից շատ են աղտոտում մթնոլորտը՝ Միացյալ Նահանգները և Չինաստանը, ինչպես նաև Բրազիլիան, Հարավային Աֆրիկան և Հնդկաստանը։ Ձեռքբերված համաձայնագիրը իրավական ուժ չունի, և ըստ էության, հռչակագիր է մտադրությունների մասին։ Այդ մասին հաղորդում է AP գործակալությունը։


ՄԱԿ-ի գագաթաժողովում, որին մասնակցել են 194 պետությունների ներկայացուցիչներ, որոշվել է երկրագնդի միջին տարեկան ջերմաստիճանը պահպանել Ցելսիուսի սանդղակով +2 աստիճանի վրա։


Առաջիկա երեք տարիների ընթացքում գագաթաժողովի մասնակից երկրները մտադիր են մոտավորապես 30 մլրդ դոլար հատկացնել զարգացող երկրներում գլոբալ տաքացման դեմ պայքարին։ Այդ գումարից մոտ 3,6 մլրդ դոլարը հատկացվելու է ԱՄՆ-ի, 11 մլրդ–ը՝ Ճապոնիայի, և 10,6 մլրդ–ը՝ Եվրամիության բյուջեներից։


Նշենք նաև, որ Եվրամիության երկրները մինչև այժմ հավանության չեն արժանացրել համաձայնագիրը և հետաձգել են մամուլի ասուլիսը, որի ընթացքում պետք է խոսեին հավաքի արդյունքների մասին։ Կոպենհագենից արդեն մեկնել են Դմիտրի Մեդվեդևը, Բարաք Օբաման և Ուեն Ցզյաբաոն։

Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ ընդունված որոշումը «աննախադեպ» է, սակայն չի ներառում գլոբալ տաքացման դեմ պայքարի բոլոր անհրաժեշտ միջոցառումները։ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, իր հերթին, նշել է, որ համաձայնագիրը «կատարյալ չէ, սակայն մինչև հիմա ընդունվածներից լավագույնն է»։ Կլիմայի վերաբերյալ հաջորդ գագաթաժողովը տեղի կունենա կես տարի անց Գերմանիայում։

3672 times read


Related news

No matching news for this article
Did you enjoy this article?
(total 0 votes)

comment Comments (0 posted) 

 


More Top News
Armenia
Vanadzor
Yerevan
World
Economy
Culture
Sports
Türkçe
Русско
Most Popular
Most Commented