Home | Sitemap| Link Directory |Set as homepage | Add to favorites
  Search the Site     » Advanced Search

Sections
Archive
Su Mo Tu We Th Fr Sa
1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Syndication
Newsletter
Poll: Դուք սոցիալ–տնտեսական վիճ
Այո, որոշակի բարելավում կա
Ընդհակառակը, ավելի է վատացել
Ոչինչ չի փոխվել

Republic of Armenia

All Anout Armenia

PHOTO GALERY

 



Եվրոպայի Լիգա. Քարամյանների թիմը պարտվում է

Nov 08,2009 by Tert.am

image

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Արտավազդ և Արման Քարամյանների ռումինական «Տիմիշոարան» Եվրոպայի Լիգայի չորրորդ տուրի շրջանակներում ուժերը չափեց բելգիական «Անդերլեխտի» հետ: Այս խաղում ռումինական ակումբին հարկ էր չպարտվել, այլ պարագայում Քարամյանների թիմը գրեթե կկորցներ հաջորդ փուլ անցնելու բոլոր հնարավորությունները:

Հանդիպումն ավելի ակտիվ սկսեցին տանտերերը, որոնք արդեն 30-րդ րոպեին բացեցին հաշիվը: Մատիաս Սուարեզի նկատմամբ ռումինացիները խախտեցին կանոնները սեփական տուգանայինում, նշանակվեց 11-մետրանոց, որն անվրեպ իրացրեց հենց Սուարեզը: Բաց թողած գոլից հետո հյուրերը սկսեցին ավելի ակտիվ գործել առջևի գծում, սակայն արդյունքի հասնել կարողացան երկրորդ կեսի սկզբնամասում: Արտավազդ Քարամյանն իրացրեց անկյունայինը, իսկ մրցակցի տուգանայինում բոլորից արագ կողմնորոշվեց Ուինստոն Պարկսը` 1:1:

Այդուհանդերձ, բելգիացիները կարողացան շատ արագ կրկին առաջ անցնել հաշվի մեջ: Արդյունավետ հարվածի հեղինակն է Մբարկ Բուսուֆան: «Տիմիշոարան» ամբողջ կազմով նետվեց առաջ, փորձելու փրկել իրավիճակը, բայց մրցավարի ավելացրած ժամանակի արդեն հինգերորդ րոպեին երրորդ գոլն ընդունեց սեփական դարպասը` 1:3:

Արտավազդ Քարամյանը փոխարինվեց հանդիպման ավարտից 10-ը րոպե առաջ, իսկ Արմանը, չնայած որ հայտավորված էր խաղին, զարմանալիորեն այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ: Այս պարտությունից հետո ռումինական ակումբը վաստակած երկու միավորով ընթանում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականում և գրեթե կորցրել է հաջորդ փուլ անցնելու շանսերը, քանզի «Անդերլեխտն» ու Ամստերդամի «Այաքսը», որն այս տուրում արտագնա հաղթանակ տարավ Զագրեբի «Դինամոյի» նկատմամբ, իրենց ակտիվում ունեն ութական միավոր:

Եվրոպայի Լիգա. 4-րդ տուր

A խումբ
«Անդերլեխտ» (Բելգիա) - «Տիմիշոարա» (Ռումինիա) ` 3:1
«Դինամո» Զ. (Խորվաթիա) - «Այաքս» (Հոլանդիա)` 0:2

B խումբ
«Ջենոա» (Իտալիա) - «Լիլ» (Ֆրանսիա)՝ 3:2
«Սլավիա» (Չեխիա) - «Վալենսիա» (Իսպանիա)` 2:2

C խումբ
«Ռապիդ» (Ավստրիա) - «Հապոել» (Իսրայել)՝ 0:3
«Համբուրգ» (Գերմանիա) - «Սելթիկ» (Շոտլանդիա)` 0:0

D խումբ
«Սպորտինգ» (Պորտուգալիա) - «Վենտսպիլս» (Լատվիա)` 1:1
«Հերենվեն» (Հոլանդիա) - «Հերտա» (Գերմանիա)` 2:3

E խումբ
«Ռոմա» (Իտալիա) - «Ֆուլհեմ» (Անգլիա)` 2:1
«Բազել» (Շվեյցարիա) - ԲԿՄԱ (Բուլղարիա)` 3:1

F խումբ
«Դինամո» Բ. (Ռումինիա) - «Գալաթասարայ» (Թուրքիա)` 0:3
«Շտուրմ» (Ավստրիա) - «Պանատինաիկոս» (Հունաստան)` 0:1

Tert.am

5772 times read


Related news

No matching news for this article
Did you enjoy this article?
(total 0 votes)

comment Comments (0 posted) 

 


More Top News
Armenia
Vanadzor
Yerevan
World
Economy
Culture
Sports
Türkçe
Русско
Most Popular
Most Commented